Սամվել Բալասանյանը կարժանանա՞ Սամվել Դարբինյանի ճակատագրին. «կանխատեսում է» Գևորգ Կոստանյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, նոյեմբերին Վանաձորի բնակիչ Վիկտոր Դարբինյանը Լոռու մարզի դատախազություն բողոք էր ներկայացրել իր ազգականի՝ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի դեմ: Նա իրավապահներին հայտնել էր, որ քաղաքապետի մերձավոր շրջապատն իրենից ցանկանում է խլել Վանաձորի թիվ 1 երթուղին:

Երեկ հայտնի դարձավ, որ Լոռու մարզի դատախազությունում որոշում է կայացվել քաղաքապետի դեմ ներկայացված բողոքի հիման վրա քր.գործ հարուցել` ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սամվել Դարբինյանը երեկ հավաստիացրեց, թե ինքը տեղյակ չէ քրեական գործ հարուցելու մասին:

ArmLur.am-ի լրագրողն այսօր գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից փորձել է ճշտել՝ արդյոք նույն ճակատագրին կարժանանա՞ քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք իրենց քաղաքաներում պահանջված «այո»-ն չեն ապահովել:

Գլխավոր դատախազի պատասխանը՝ տեսանյութում:




Լրահոս