Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի դիմումի հիման վրա դեկտեմբերի 1-ին ՀՔԾ-ի կողմից ձերբակալված Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանը կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ընտրակեղծարարություն):
Այսօր ArmLur.am-ը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից փորձել է ճշտել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զավեն Միրիջանյանը Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի թիմակիցն է, հնարավո՞ր է, որ «հայտնի զանգն» ազատի նրան կալանքից:
Գևորգ Կոստանյանի պատասխանը՝ ArmLur.am-ի տեսանյութում.