Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով Երեւանի Նոր Նորքի բաժնի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Ամիրջանյանն ազատվել է աշխատանքից: Ազատման պատճառն այն է, որ Ամիրջանյանը ականատես է եղել, թե Երեւանի ավագանու անդամ Աշոտ Պապայանը՝ Տուրբոն, ինչպես է բռնություն գործադրում «Իլուր»-ի լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ, սակայն չի միջամտել: «Ժողովուրդ»-ը Հ. Կարապետյանից հետաքրքրվեց, թե բավարարված է որոշումից: «Դա ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է այն, որ իմ հաղորդման վրա դեռ քրեական գործ չի հարուցվել: Այստեղ ես դանդաղկոտություն եմ նկատում»,-ասաց նա: Այնպես որ, Տուրբոն պետք է ձերբակալվի:
ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ