«Շտեմարանների վրա բիզնես անելը ճիշտ չէ»:
Ամեն ինչ խիստ կանխատեսելի է եւ կրկնվում է՝ դառնալով ավանդույթ. տարեկան երկու անգամ Տիգրան Սարգսյանը «ջղայնանում է» իր ենթակաների վրա, մտահոգվում քաղաքացիների խնդիրներով, խոսում արդարությունից, հետո շարունակում կազմաքանդել երկրի տնտեսությունը: Իսկ վերընտրվելուց հետո էլ սկզբնական շրջանում դառնում է խիստ մտահոգ եւ արդարամիտ եւ սկսում տեսնել այն, ինչ նախկինում չէր տեսնում, բարձրացնում իրոք լուծում պահանջող հարցեր, խոսում ակնհայտ անարդարությունների մասին: Այո՛, շտեմարանների վրա բիզնես անելը ճիշտ չէ, բայց այդ մասին չպետք է հիշել միայն վերընտրվելուց հետո: