ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես չեմ կարծում, որ եթե ինչ-որ վիրավորանք է եղել, միակողմանի եղած կլինի… չեմ կարծում, թե նման գրություն գրողի առանց մատ թափ տալու դիմացինը մատ թափ կտար: Մի խոսքով` դեռ խոհերի մեջ եմ, երկու կողմերի հետ էլ կխոսեմ»:

Գալուստ Սահակյան news.am

Գալուստ Սահակյանը խոհերի մեջ է. պատկերացնո՞ւմ եք՝ այդ խոհերի արդյունքում ինչ հանճարեղ մտքեր կարտաբերի, ուստի նախօրոք պետք է զինվել գաղտնազերծող տեխնոլոգիաներով, հավաքել համապատասխան մասնագետներ, որպեսզի Գալուստ Սահակյանի՝ մոտ ապագայում սպասվող մտքի գոհարները կարողանան գաղտնազերծել: Չնայած այս անգամ էլ Սահակյանը փայլեց իր մտքերով. այդ ինչո՞ւ վիրավորանքը չէր կարող միակողմանի լինել, որովհետեւ խոսքը ՀՀԿ-ի՞ն է վերաբերում: Թե՞ նախկինում չի եղել, որ ՀՀԿ-ական պատգամավորները միակողմանի վիրավորանքներ հասցնեն: Կարծես թե հիշողության հետ խնդիրներ չունենք:




Լրահոս