«Մարդահամարից հետո նախատեսվող գյուղատնտեսության համատարած հաշվառումը լայնածավալ ծրագիր է։ Այն իրականացվելու է 2014-ից»։
Իսկ մինչեւ 2014-ն ինչո՞վ է զբաղվելու ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Կարծես թե ծառայության ղեկավարը ոչ մի տեղ չի շտապում, 2014-ից կսկսի իրականացնել, իսկ թե երբ կավարտի, միայն իրեն է հայտնի, եւ արդյոք արդեն այդ արդյունքները որեւէ բանի համար պիտանի կլինեն: Կամ մի՞թե Ս. Մնացականյանը մտավախություն չունի, որ մինչեւ իրենք այդ տեմպերով իրենց հաշվառումներն անեն, երկիրն արդեն դատարկված կլինի, եւ հաշվելու բան էլ չի մնա, վիճակագրության կարիք էլ չի լինի, քանի որ «ապահով Հայաստանում» միայն սակավաթիվ ապահովները մնացած կլինեն: Էլ ի՞նչ անասունի գլխաքանակ պիտի հաշվեն: