ԱԺ փոխնախագահը հանդիպել է Արգենտինայի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Բուենոս Այրեսում դեկտեմբերի 10-ին ներկա է գտնվել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Արարողությունից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպում է ունեցել Արգենտինայի նախագահի հետ:

ԱԺ փոխնախագահը Մաուրիսիո Մակրիին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը: Էդուարդ Շարմազանովը գոհունակություն է հայտնել Բուենոս Այրեսի հայկական համայնքի պահպանության, ինչպես նաեւ հայ-արգենտինյան կապերի ամրապնդման գործում քաղաքապետ եղած ժամանակահատվածում Մաուրիսիո Մակրիի անձնական ներդրման համար:
ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Մաուրիսիո Մակրիի աջակցությունը Բուենոս Այրեսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների կազմակերպման գործում:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ երկու բարեկամ պետությունների հարաբերությունները հետայսու եւս կշարունակեն զարգանալ:

Այցի ընթացքում ԱԺ փոխնախագահը հանդիպում է ունեցել նաեւ Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միչետիի եւ Արգենտինայի ԱԳ նախարար Սուսաննա Մալկոռայի հետ: Նրանք ընդգծել են արգենտինահայ համայնքի բացառիկ դերն Արգենտինայի կյանքում՝ համոզմունք հայտնելով, որ հայկական համայնքն է միավորում օվկիանոսով բաժանված, բայց բարեկամ երկու պետություններին:




Լրահոս