«Իշխանափոխությունը հնարավոր է միայն քաղաքակիրթ ճանապարհով, արդար ընտրությունների միջոցով»Արամ Գ. Սարգսյան. «aysor.am»«Ապրես, նստի` 5»,- կասեր այն ուսուցիչը, որը տարիներ շարունակ դպրոցներում զբաղվել է տարատեսակ ընտրակեղծիքներով: Այսօր իշխանական ճամբարում առավել էկզոտիկ, իրականությունից կտրված կարծիքներ եւ տեսակետներ հայտնում են «հաճախորդները»: Թեպետ Արամ Գասպարի Սարգսյանին, իբրեւ քաղաքական գործիչ, մի տեսակ անհարմար էլ է «հաճախորդ» ասել, բայց դե հո մենք չենք այդ բառի «հեղինակային իրավունքի» սեփականատերը: Սերժ Սարսգյանն է ասել: Բայց, ամեն դեպքում, անհասկանալի է մնում մի հարց. ընդդիմադիր դաշտ երբեմն խոպանչու հոգեբանությամբ այցելող կուսակցապետը ե՞րբ եւ որտե՞ղ է Հայաստանի Հանրապետությունում տեսել արդար ընտրություններ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ