Իտալական «Յուվենտուս»-ը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Սասուոլո»-ից ետ գնել կիսապաշտպան Դոմենիկո Բերարդիի տրանսֆերը:
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, թուրինյան ակումբը պատրաստ է Իտալիայի երտասարդական հավաքականի ֆուտբոլիստի համար 22 միլիոն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ ամռանը «Սասուոլո»-ն «Յուվենտուս»-ին 10 միլիոն եվրո էր վճարել Բերարդիի տրանսֆերի 50 տոկոսի համար և դարձել է դրա լիիրավ սեփականատերը: