ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ մոտ 200 ամերիկյան միջուկային ռումբ է տեղակայված Եվրոպայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մոտ 200 ԱՄՆ միջուկային ռումբեր են տեղակայված Բելգիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Գերմանիայում և Թուրքիայում»,-հայտարարել է Շոյգուն՝ ելույթ ունենալով ՌԴ ՊՆ կոլեգիալ նիստի ժամանակ:
Նրա խոսքով՝ պատրաստվածության տարբեր աստիճաններում 310 ինքնաթիռներ կան:
Բացի այդ, ՌԴ ՊՆ ղեկավարը պատմել է Մերձբալթյան երկրներում՝ Լեհաստանում և Ռումինիայում, ՆԱՏՕ-ի կոնտինգենտի մեծացման մասին: Նա հստակեցրել է, որ մեկ տարում այնտեղ գտնվող ինքնաթիռների թիվը դաշինքը մեծացրել է 8 անգամ, իսկ զինծառայողների թիվը՝ 13 անգամ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան