ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերջերս հայոց լեզվի եւ գրականության շտեմարանների որոշ հարցերի վերաբերյալ սուր քննարկումներ եղան, ինչի հետեւանքով որոշ թեմաներ հանվեցին շտեմարանից: Խնդրում եմ ասել՝ արդյոք դրանք վերջնական տեսքի բերվել են, թե հետագայում նորից փոփոխություններ կլինեն:

Ռիմա Թադեւոսյան (26 տարեկան, բանասեր)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ուղարկված դիմումի կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության առաջարկով «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի շտեմարանի շուրջ բարձրացված հարցերը քննարկելու նպատակով գնահատման եւ թեստավորման կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են կլոր սեղան-քննարկումներ, որոնց արդյունքում առանձնացվում են վիճելի հարցերը. դրանք միասնական քննությունների հարցաշարերում չեն ներառվելու: «Շտեմարան 5»-ում ներառվել են բոլոր շտեմարաններում տեղ գտած տեխնիկական վրիպակների, պատասխանների սխալների, առաջադրանքների պահանջների սխալ ձեւակերպումների ուղղումները:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության
աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ դիմորդները քննաշրջանի շեմին ստիպված են հիմա էլ բոլոր վրիպակները, սխալ պատասխաններն ու ձեւակերպումները գտնել, եւ համապատասխան շտեմարաններում լրացումներ կատարելով` հարցաշարերի ճիշտ տարբերակները յուրացնել:




Լրահոս