ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե նոտարական գրասենյակը որեւէ ծառայություն է մատուցում քաղաքացուն, ապա դրամական հաշվարկների ժամանակ ՀԴՄ-ների կիրառումը պարտադի՞ր է, թե՞ ոչ:

Արփիկ Հովսեփյան (51 տարեկան, հացթուխ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Արփիկ Հովսեփյանի դիմումին ի պատասխան՝ հայտնում ենք, որ համաձայն «ՀԴՄ-ների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի՝ ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանական գործունեություն իրականացնողների (այսուհետ՝ անհատ ձեռնարկատեր) եւ կազմակերպությունների կողմից առեւտրի օբյեկտների, առեւտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ՝ կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Համաձայն նույն օրենքի 5.1-րդ հոդվածի՝ նոտարական եւ (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնող անձինք հսկիչ-դրամարկղային մեքենաներ չեն կիրառում բնակչության հետ իրականացվող անկանխիկ գործարքների մասով:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դեռ մեկ-երկու տարի առաջ նոտարները մեծ աղմուկ բարձրացրին ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջի դեմ` արդյունքում հասնելով այն բանին, որ ի տարբերություն անգամ կրպակների մանրածախ առեւտրի՝ նոտարական ծառայությունների դիմաց կտրոն չի տրամադրվելու: Այդպես էլ «անհայտ» մնաց, թե նրանք ինչու են ձգտում թաքցնել դրամաշրջանառությունը, եթե այն իսկապես թափանցիկ է:




Լրահոս