Սիրիայի քրդական Թել-Թամր քաղաքում զինվորական հոսպիտալի մոտ եռակի ահաբեկչության զոհ է դարձել 58 մարդ, փոխանցում է Reuters-ը:
Եվս 100 մարդ հոսպիտալացվել է: Այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանության աղբյուրը:
«58 մարդ է զոհվել երեկ քաղաքում հնչած պայթյունների հետևանքով, զոհերի թվում 5 ասորի քրիստոնյաներ են, մյուսները՝ քրդեր և արաբներ»,-պատմել է աղբյուրը:
3 պայթուցիկ սարք է գործի դրվել:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան