Ժողովուրդ. Վարդենիսում հայրը ինքնասպան է եղել որդու մահվան պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ առավոտյան, դժբախտ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: 38-ամյա Արկադիկ Սուքիասյանը կախվել է իր մեքենայի բեռնախցիկից՝ “կուզովից”: Վարդենիսի բնակիչները “Ժողովուրդ”-ի հետ զրույցում պատմեցին, որ Արկադիկն ինքնասպան է եղել որդու պատճառով:
Բանն այն է, որ Արկադիկի որդին երկու տարի առաջ որսորդական հրացանով կրակել էր իր կոկորդին այն պատճառով, որ հայրը ծխելու համար բարկացել էր նրա վրա: Եվ ահա երկու տարի շարունակ հայրը չի կարողացել համակերպվել որդու մահվան հետ:
Ինքնասպան եղած տղամարդու հարազատներից միայն Կամոն համաձայնեց զրուցել “Ժողովուրդ”-ի հետ եւ հայտնեց. “Երկու տարի առաջ իր երեխայի կորուստն այնքան մեծ հարված էր նրա համար: Իսկ թե կոնկրետ ինչն էր այդ քայլին դիմելու պատճառը, չեմ կարող ասել: Շատ ցավալի դեպք է”:
Շարունակությունը`  “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս