Հրապարակ. Հայ ազգային կոնգրեսի անդամ կուսակցությունները նիստ են գումարելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հրապարակը” գրում է, թե Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ կուսակցություններն այսօր քաղխորհրդի նիստ են հրավիրել, որին մասնակցելու են դաշինքը նորոգելու ծրագրեր մշակող 5 կուսակցությունների ներկայացուցիչները՝ “Ժողովրդավարական հայրենիքը”, “Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդը”, “Ժողովրդավարական ուղին”, Հայաստանի կանաչների կուսակցությունը եւ “Մարդու իրավունքներ-96”-ը:
Նիստը տեղի կունենա ԺՈՒԿ գրասենյակում, ժամը 13:00-ին: Քաղխորհրդի մասնակիցները նախորդ նիստից հետո կոչ էին արել  ՀԱԿ-ից հեռացած կամ վերջինի հետ հարաբերությունները սառեցրած կուսակցություններին՝ հետ վերադառնալ եւ պայքարել ՀԱԿ հայտարարած նպատակի՝  երկրում սահմանադրական կարգի հաստատման եւ ռեժիմի կազմաքանդման համար:
Երեկ “Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ”-ի ղեկավար Սոս Գիմիշյանը մեր լրագրողին տեղեկացրել է, որ բանակցություններ են ընթանում Ստեփան Դեմիրճյանի, Արամ Սարգսյանի եւ այլոց հետ, ու բոլորը դրական են արձագանքել իրենց նախաձեռնությանը, թեեւ Արամ Սարգսյանը դեռ չի շտապում որոշում կայացնել: Ստեփան Դեմիրճյանի կուսակցությունը, ըստ Գիմիշյանի, եւս չի պատրաստվում լքել ՀԱԿ-ը, իսկ թե քաղխորհրդի նիստերին ինչու չի մասնակցում, ասաց. “Երեւի սպասում են, թե գործընթացներն ինչպես կընթանան, դա իմ կարծիքն է”:




Լրահոս