
ՀՀ քաղաքացի, նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը, ով արդեն 3 տարի է, ինչ ապրում է Ստրասբուրգում, այսօր ԵԽԽՎ շենքի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել: Այդ կերպ նա իր բողոքն էր հայտնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում գրանցված ընտրակեղծիքների դեմ:
Նշենք, որ Գևորգ Մանուկյանի բողոքի ակցիային միացել են նաև Ֆրանսիայում բնակվող հայեր:
Նշենք, որ սա առաջին ակցիան չէ, որ իրականացնում է ԵԽԽՎ շենքի դիմաց: Գրեթե միշտ արձագանքելով հայաստանյան ներքին զարգացումներին՝ իր դժգոհությունը տարբեր ակցիաների միջոցով արտահայտել է Ստրասբուրգում:
Գևորգ Մանուկյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այս ընտրությունները ավելի շատ կապիկության են նման, քան ընտրության: Նա կոչ է անում պայքարել ու իրական պայքարել, ոչ թե նկարվել ցույց տալ, որ պայքարում են ու վերջ: