ԲՀԿ-ն վերջին շրջանում անում է ամեն ինչ, որպեսզի, ինչպես իրենք են ասում, մայիսի 5-ի իրենց հաղթանակին որևէ բան չխոչընդոտի: Ընտրատեղամասի դրսում և ներսում աշխատելու է երկուական տեսախցիկ, դրսում նկարելու են մարզերից բերվող “ընտրողներին”, “կարուսելները”, ներսում տեսախցիկներ են լինելու վստահված անձանց ձեռքին և քվեատուփի վրա: “Հնարավոր բոլոր կարգի գործիքները կիրառելու ենք ամսի հինգին` կրկնակի, ինչպես նաև բացակա մարդկանց քվեարկությունները բացառելու համար. շենք-շենք, տնետուն ցուցակներ ենք կազմում, և եթե որևէ անօրինական քվեարկության դեպք նկատվեց, կատարողը քրեական պատասխանատվության է անպայման ենթարկվելու, որովհետև մենք ցուցակներն ունենք, թե ով է Հայաստանում, ով` չէ”,-“Հրապարակի” հետ զրույցում ասել է ԲՀԿ ավագանիում համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնող Գուրգեն Արսենյանը: “Հարց ուղղեցինք` ճի՞շտ է, որ նախորդ օրը ԲՀԿ-ն փոխել է հանձնաժողովների իր բոլոր անդամներին, որովհետև չի վստահել նրանց: “Որտեղ թույլ տեղ կար, այո, փոխեցինք, որովհետև փորձ էր արվել նրանց առնելու, բերեցինք մարդկանց, որոնց հնարավոր չէ առնել: Ընտրությունների օրը, փաստորեն, ներսում մենք ունենալու ենք 4 մարդ` 2 վստահված անձ, 1 հանձնաժոդովական և 1 դիտորդ, այդքանին հնարավոր չէ առնել: Եթե նրանց էլ գումարենք մյուս կուսակցությունների 2-ական անդամ` վստահված անձ և հանձնաժողովական, ապա, 6 էլ նրանք` դառնում ենք 10: Կարծում ենք` այս 10-ի դեմ անհնար կլինի պայքարելե,- արձանագրեց Գուրգեն Արսենյանը: Կրած եք, էլի: “Դե, այդքան միանշանակ չէի ասի. մենք գիտենք, որ նրանք ուզում են ավելորդ մարդիկ գրանցել տարբեր հասցեների վրա, սակայն մենք հասնելու ենք նրան, որ քրեական պատասխանատվության ենթարկենք պատասխանատուներին, դա օրենքի խախտում է. այդ գրանցումները պետք է լինեին մինչ փետրվար և ոչ հիմաե: Իսկ հետընտրական բողոքի ակցիաներ անելո՞ւ եք: Բա եթե հաղթելու ենք, էլ ինչի՞ պիտի բողոքի ակցիա անենքե,- գրել է թերթը:
Հրապարակ. 10-ի դեմ խաղ չկա. ԲՀԿ-ն` հանուն հաղթանակի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ