Առավոտ. Բարեվ Երեվանը կլուծի Սամվել Ալեքսանյանի ձեթի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ Շենգավիթ համայնքում “Բարեւ Երեւանի” քարոզարշավի ժամանակ Անահիտ Բախշյանը հայտարարեց.”Բոլոր այն ասեկոսեները, որոնք տարածում է ՀՀԿ-ն այն մասին, թե ինչպես են իրենք վերահսկելու յուրաքանչյուր ընտրողի քվեարկությունը, տարբեր հանելուկ բաներ են ասելու, չի լինելու դա: Չարի վերջը հիշեք, աղվեսը հիշեք, կացինը չի լինելու, որ աղվեսն ասում էր՝ գնամ բերեմ, ծառը կտրեմ, տեսնեմ ինչ եք անելու: Մենք հետեւելու ենք ընտրություններին ակնդետ: Աստված մի արասցե, որ որեւէ հանձնաժողովական փորձի ինչ-որ սխալ բան անել: Մեղք եք, մի արեք, մենք ձեզ զգուշացնում ենք”: Այդ մասին գրում է “Առավոտ” թերթը եւ հավելում. “Անահիտ Բախշյանին բողոքել են, որ Սամվել Ալեքսանյանի ձեթի գործարանն ահավոր հոտեր է բաց թողնում: Այդ մասին հայտարարելուց հետո Անահիտ Բախշյանը խոստացավ, որ “Բարեւ Երեւանը” այդ հոտերի խնդիրը լուծելու է: Տիկին Բախշյանը նաեւ վստահեցրեց, որ գիտեն բոլոր ձեւերը, որոնցով կարող են այս իշխանությունների բոլոր չարաշահումները բացահայտել”,- գրում է “Առավոտը”:




Լրահոս