Թեհրանի պատվիրակությունն այցելեց Սփյուռքի նախարարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Թեհրանի քաղաքապետարանի մշակույթի և արվեստի կազմակերպության տնօրեն դոկտոր Մահմուդ Սալահիի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում Իրանի իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, դեսպանատան քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի պատասխանատուներ:

Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորեց Իրանի անուրանալի ներդրումը տարածաշրջանում խաղաղություն պահպանելու գործում, բարձր գնահատեց հայ–իրանական բարեկամությունը, որը դարերի պատմություն ունի: Նախարարը մասնավորապես նշեց. «Շնորհակալ ենք, որ իրանական կառավարությունը ստեղծում է բոլոր հնարավորությունները, որ հայերը ոչ միայն ապրեն ու զարգանան, այլև ակտիվ մասնակցություն ունենան երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին»:
Դոկտոր Մահմուդ Սալահին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, արդյունավետ երկխոսության համար:

Անդրադարձ կատարվեց Հայաստանում զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, ներդրումների խրախուսման, տնտեսական, մշակութային կապերի ընդլայնման հնարավորություններին: Քննարկվեցին համագործակցությանը վերաբերող հեռանկարային հարցեր:




Լրահոս