ՀԺ. Խաչատուր Սուքիասյանը տնտեսության զարգացման առաջարկներ է ներկայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սիլ կոնցեռնի” նախագահ Խաչատուր Սուքիասյանը երեկ հանդես է եկել մի հրապարակմամբ, որտեղ Հայաստանի տնտեսության զարգացման վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել։ Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Կարծում եմ՝ կարելի է իրագործել մի ծրագիր, որը ես կանվանեի տնտեսության “հայկականացում” (արմենիզացիա)ե”,- գրել է Սուքիասյանը։ Նա առաջարկում է կառավարության եւ տնտեսվարողների համատեղ ջանքերով ստեղծել մի գործուն մեխանիզմ, որի պայմաններում Հայաստան ներկրվող ապրանքները սահուն փոխարինվեն տեղական արտադրության նույն ապրանքներով։ Դա, ըստ Սուքիասյանի, պետք է իրականացվի մանակրկիտ ու մասնագիտական ուսումնասիրությունների արդյունքում, որոնց շնորհիվ պարզ կդառնա, թե Հայաստանում արտադրված որ ապրանքները կլինեն մրցունակ։ Միեւնույն ժամանակ, Սուքիասյանը սխալ է համարում ներկրվող ապրանքների առաջ արհեստական խոչընդոտ ստեղծելը։
Իր հրապարակման մեջ Սուքիասյանը մատնանշել է այն խնդիրները, որոնք առաջ կգան “հայկականացման” ընթացքում։ Եվ առաջին հերթին, ըստ Սուքիասյանի, դա որակյալ աշխատուժի բացակայությունն է։ Սակայն նա նաեւ  առաջարկներ է ներկայացնում, թե ինչպես պետք է լուծվի այդ խնդիրը”,- գրում է “Հայկական ժամանակը”։




Լրահոս