ՀՀԿ-ականները փորձում են հասկանալ` ինչպես կարող են անել, որ միջազգային կառույցների եզրակացությունները «մաքրեն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր շարունակ եվրոպական տարբեր կառույցներ, ինչպես նաեւ ԵԽԽՎ պատվիրակությունը քննադատում են դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Իշխող ՀՀԿ-ն շարունակում է ջանքերը, որպեսզի այդ հայտարարություններում ինչ-որ շտկումներ մտցվեն, եւ բովանդակությունը մեղմվի:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ականները եւ ԵԽԽՎ պատվիրակության անդամներն այս օրերին տարբեր հանդիպումներ ու քննարկումներ են անցկացնում՝ փորձելով հասկանալ, թե ինչպես կարող են անել, որպեսզի միջազգային կառույցների վերջնական եզրակացությունները ընտրակեղծիքների մասին հիշատակումներից «մաքրեն»:

«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ, սակայն վերջինս հայտարարեց, թե դեռեւս պետք չէ շտապել: «Կլինեն վերջնական եզրակացությունները, կներկայացնենք մեր դիրքորոշումը»,- հայտարարեց Թորոսյանը:




Լրահոս