ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա տասն ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գարեջրի արտադրության ծավալները նվազել են 13.7 տոկոսով:
Նվազել են նաեւ հանքային ջրի արտադրության ծավալները՝ 20.7 տոկոսով: Կոնյակի արտադրության ծավալները նվազել են 9 տոկոսով: Կոնյակի, գարեջրի եւ հանքային ջրի արտադրության ծավալների նվազման փաստը հիմնականում կապվում է երկու գործոնի՝ մարդկանց գնողունակության անկման եւ դեպի Ռուսաստան քիչ արտահանելու խնդրի հետ: