
Հանրապետական կուսակցությանը մոտ կանգնած “Հայկական ժամանակե-ի աղբյուրները հայտնում են, որ այսօր ՀՀԿ-ն իր առաջնորդ Սերժ Սարգսյանի հետ, պատրաստվում է երևանյան ռեստորաններից մեկում նշել մայիսի 1- ը: Հավաքին ներկա Է լինելու ՀՀԿ ողջ վերնախավը: Ըստ որոշ տեղեկությունների, այդ հավաքի ժամանակ հստակեցվելու Է ապագա կառավարության նախնական կազմը: Այդ կազմը որևէ փոփոխության թերևս չի ենթարկվի, եթե այս կիրակի օրը տեղի ունենալիք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ անակնկալներ չգրանցվեն:
Նույն աղբյուրները հայտնում են, որ այսօր կուսակցական շրջանակում “հրապարակվելիք” ապագա կառավարության կազմը որոշակի փոփոխությունների կենթարկվի միայն, եթե Հանրապետականը Բարգավաճի հետ կոալիցիա ձևավորի: Այդ պարագայում խոսքը կարող է գնալ 3-5 նախարարացուների փոփոխության մասին: