
Մոսկվայի «Ռոսիա» սրահում մեկնարկել է FIGHT NIGHTS «БИТВА 20» մրցաշարը, որի շրջանակներում կայացավ Դավիթ Խաչատրյան-Ախմեդ Ալիեւ հանդիպումը: Հանդիպման երկրորդ ռաունդում Ախմեդ Ալիևը պատահաբար հարվածեց Դավիթի աչքին, որից հետո մարտը դադարեցրին: Սակայն Դավիթ Խաչատրյանի խնդրանքով` մարտը շարունակվեց: Այս ամենից հետո Դավիթը չկարողացավ ուժերն հավաքել, և պարտություն կրեց:

Նշենք, որ այս մրցաշարին մասնակցում էր նաև հայազգի բռնցքամարտիկ Հրաչիկ Ենգիբարյանը, ով ներկայցնում է Ռուսաստանի Դաշնությունը: Նրա մրցակիցն էր Կանատա Դոսմագոմբետովան(Ղազախստան): Հայ բռնցքամարտիկը մրցակցին պարտության մատնեց առաջին ռաունդում` նոկաուտով:
Դավիթ Խաչատրյան VS Ախմեդ Ալիև