«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի համար տպագրվել է 2 մլն 640 հազար քվեաթերթիկ: Քվեարկության պաշտոնական արդյունքներով, ըստ ընտրացուցակներում առկա ստորագրությունների՝ հանրաքվեի ժամանակ քվեարկել է 1 մլն 303 հազար 466 ընտրող: Այսինքն՝ 1 մլն 336 հազար 534 քվեաթերթիկ պետք է մնար չօգտագործված եւ քվեարկության ավարտվելուց հետո մարվեր՝ ոչնչացվեր: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը նույն ԿԸՀ-ից ստացված տվյալներից պարզեց՝ մարվել է 1 մլն 330 հազար 954 քվեաթերթիկ:
Ստացվում է, որ 5 հազար 580 քվեաթերթիկ դեկտեմբերի 6-ին «անհետացել» է: Չի բացառվում, որ դրանք հենց այն քվեաթերթիկներն են, որոնց միջոցով ՀՀ իշխանությունները քվեարկության ժամանակ «կարուսել» կոչված ընտրակեղծարարությունն են իրականացրել: Իհարկե, ԿԸՀ-ն այս փաստը թաքցնելու համար կփորձի ինչ-որ պատճառաբանություններ ներկայացնել, բայց պաշտոնական թվերն ավելի խոսուն են, քան ցանկացած բացատրությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: