«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձել է ընտրակեղծիքներին ու ասել. «գյուղ չկա, որ շուն չլինի, եւ դա վերաբերում է նաեւ ՀՅԴ-ին»:
«ՉԻ» – Շունը ջհանդամը, կարեւորը կատու չլինի, այլապես Աղվան Վարդանյանն ահավոր դիսկոմֆորտի մեջ կհայտնվի անգամ հարազատ կուսակցությունում:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա խնդիրն առանձին «շները» չեն, որովհետեւ ծախվածներ ու դավաճանների, իսկապես ամեն տեղ կան: Խնդիրն այն է, որ Աղվան Վարդանյանի կուսակցությունն ամբողջությամբ (եւ ոչ թե դրա առանձին անհաջող ներկայացուցիչներ) համագործակցում է այն ուժի հետ, որն իր բոլոր հաջողությունների համար պարտական է տարբեր տեսակի «շներին», որը խրախուսում է այդ «շնությունները», թարսի պես, բոլորին մի-մի «ոսկոր» է շպրտում:
Ամեն ինչ, իհարկե, փոխաբերական իմաստով ենք ասում, բայց դե Աղվան Վարդանյանն էլ է, չէ՞, փոխաբերական իմաստով ասում, որովհետեւ ոչ ՀՅԴ-ն է գյուղ, ոչ էլ առանձին ծախվածներն ու դավաճաններն են շներ:
Իսկ ընդհանրապես, եթե որեւէ գյուղում շները մարդկանցից շատ են, պետք է շրջանցել այդ գյուղը, եւ ոչ թե «համագործակցել սկզբունքային նկատառումներով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: