«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ սահմանապահ զորքերը գտնվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթակայության տակ: Այդ զորքերի շարքային կազմը համալրվում ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողների թվով: Տվյալ դեպքում խոսքը սահմանային անցակետները հսկող զինվորների մասին է եւ ոչ թե դիրքերը պահողների: Իսկ հայ-ադրբեջանական դիրքերում կանգնած զինվորներն ամբողջությամբ գտնվում են ՊՆ-ի ենթակայության տակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս հանգամանքը մշտապես ՀՀ պաշտպանության նախարարության սրտով չի եղել:
Դրա համար ՀՀ ՊՆ-ն տարեցտարի ջանքեր է գործադրել, որպեսզի սահմանապահ զորքերի կազմի համալրման համար հատկացվող ժամկետային զինծառայողների թիվը կրճատվի: Այդպես էլ եղել է: Սակայն այժմ ՊՆ-ն փորձում է հասնել նրան, որ ժամկետային զինծառայողները համալրեն միայն ՊՆ ստորաբաժանումների կազմը: Թե ինչպես կավարտվի միջգերատեսչական այս հակասությունը, ժամանակը ցույց կտա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: