Լիբանանում առևանգել, անյուհետև ազատ են արձակել Լիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամմար ալ-Քադաֆիի որդուն՝ Հանիբալին, փոխանցում է The Independent-ը:
Առևանգման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Al Jadeed հեռուստաալիքը տարածել է Հանիբալ Քադաֆիի տեսաուղերձը, որում նա կոչ է անում բոլորին, ովքեր որևէ տեղեկություն ունեն հայտնի շիիթական կրոնական գործչի մասին, ով անհետացել էր Լիբիայում դեռևս մի քանի տասնյակ տարիներ առաջ:
Ենթադրվում է, որ Քադաֆիի որդուն առևանգել են, որպեսզի պարզեն իմամ Մուսսա Ալ-Սադրիի ճակատագիրը:
Ավելի ուշ Հանիբալ Քադաֆին պատմել է իր առևանգման մասին: Նա հայտնել է, որ այժմ նա իրեն լավ է զգում, նրան առևանգել են զինված անձինք, ովքեր ցանկացել են տեղեկություն իմանալ իմամի մասին: Երբ և ինչ պայմաններում են նրան առևանգել, Մուամմար Քադաֆիի չորրորդ որդին չի հայտնում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան