Սաուդյան Արաբիայում անց են կացվում ավագանու ընտրությունները, որոնց երկրի պատմության մեջ առաջին անգամ մասնակցում են կին թեկնածուներն ու ընտրողները. փոխանցում է BBC-ն:
Իր թեկնածությունն է առաջադրել 987 կին թեկնածու՝ մոտ 6 հազար տղամարդ թեկնածուների հետ:
Քվեարկությանը մասնակցելու համար դիմել է 130 հազար կին, այն ժամանակ, երբ տղամարդ ընտրողները 1,35 միլիոնն են: Նշվում է, որ նրանք կգնան ընտրատեղամասեր առանձին:
Ավագանու այս ընտրությունները երրորդն են թագավորության պատմության մեջ: Նման պրակտիկա կիրառվել է 2005թ.:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան