Դիեգո Մելիտոն կավարտի կարիերան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արգենտինացի հանրահայտ հարձակվող Դիեգո Միլիտոն հայտնել է, որ պատրաստվում է 2016 թվականի ամռանն ավարտել պրոֆեսիոնալ կարիերան:

36-ամյա ֆուտբոլիստն այժմ ելույթ է ունենում արգենտինական «Ռասինգ»-ում, իսկ ավելի վաղ հանդես է եկել «Ջենոա»-ում, «Սարագոսա»-ում և «Ինտեր»-ում:

«Ուրախությամբ նշում եմ, որ դեռ կես տարի խաղալու եմ թիմում: Կմասնակցեմ Լիբերտադորեսի գավաթին: Ֆուտբոլը լքելը հեշտ չի լինելու, չէ որ ողջ կյանքս հենց դրանով եմ զբաղվել: Բայց 2016 թվականի ամռանը կավարտեմ պրոֆեսիոնալ կարիերաս», – նշել է Միլիտոն:




Լրահոս