Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային կոմպրոմիսի գալ, վերականգնել նախկին բարեկամական հարաբերությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սխալներն անխուսափելի են, որոնք պետք է լուծել, զիջումների և կոմպրոմիսի գնալ: Սա վերաբերում է նաև Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջերս առաջացած կոնֆլիկտին»,-ասել է Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով նեյտրալիտետի քաղաքականությանը նվիրված Միջազգային կոնֆերանսին:
«Պետք չէ սրել կրքերը, անհրաժեշտ է լուծել բոլոր խնդիրները, վերականգնել բարեկամական հարաբերությունները»,-նշել է Բելառուսի առաջնորդը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին այն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը խոցեց ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան