
Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն BBC-ի վարկածով ճանաչվել է Աֆրիկայի 2015 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Տուրեն դարձել է 2-րդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է երկու անգամ դառնալ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: Նախկինում այդպիսի ցուցանիշ գրանցել էին Նվանկվո Կանուն և Ջեյ-Ջեյ Օկոչան: