
Լիբիայում «Իսլամական պետության» զինյալները ոչնչացրել են Սաբրատա քաղաքի մշակութային արժեքները. փոխանցում է i24News-ը:
Քաղաքում են գտնվում, ենթադրաբար, III դարի հռոմեական կայսրության անտիկ հուշարձանները:
«Սաբրատում է հավաքված հունահռոմեական կայսրության մշակութային օբյեկտների մեծ մասը: Իսլամիստներն անտիկ հուշարձանները կուռքեր են համարում, որոնց պետք է ոչնչացնեն», -ասել է Լեստերի համալսարանի հռոմեական հնագիտության պրոֆեսորը:
1982թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ներառել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը մեղադրել է «Իսլամական պետության»-ը «մշակութային զտման» մեջ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան