Բանկերն ընդդեմ ԴԱՀԿ-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանյան 4 բանկեր՝ “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան”, “Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ”, “ՎՏԲ-Հայաստան Բանկ” և “Արցախբանկ” ՓԲԸ-ները, դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով “Դատական ակտերի հարկադիր կատարման մասին” օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի սահմանադրականությունը:
Վիճարկվող հոդվածի՝ վճռի կատարման շրջադարձը, առաջին մասով սահմանված է, որ, եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան:
ՍԴ-ն իր` օրերս կայացրած աշխատակարգային որոշմամբ, գործն ընդունել է քննության և դատաքննությունը նշանակել հունիսի 28-ին:
Փաստինֆո




Լրահոս