
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վան նահանգում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, 11 մարդ է զոհվել, փոխանցում է թուրքական Sabah պարբերականը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ միկրոավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել իրավիճակը, կորցրել է հավասարակշռությունը, որի արդյունքում միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին:
Տուժածների թվի մասին չի հաղորդվում: Բոլոր զոհվածները Թուրքիայի քաղաքացիներ են:
Նշվում է, որ ավտոբուսը տեղափոխում էր ուսանողների, ովքեր քննությունների էին գնում:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան