
Նոյեմբերի 25-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել մի բնակարանից ձեռքի արծաթյա ժամացույց, արծաթյա մատանի և ոչ օրիգինալ սվարովսկու քարեր գողանալու մասին:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ գողություն կատարելու համար Կենտրոնականի բաժին բերման ենթարկված, 1976 թ. ծնված Հրայր Ս.-ն:
Գողոնն առգրավված է:
Հրայր Ս.-ն կալանավորված է: