Գամբիան պաշտոնապես իսլամական հանրապետություն է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գամբիայի նախագահ Յիյա Ջամմեն դեկտեմբերի 13-ին երկիրը հայտարարել է իսլամական հանրապետություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս մասին ասվում է պետության ղեկավարի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

«Այսօրվանից Գամբիան իսլամական հանրապետություն է: Մենք կդառնանք իսլամական պետություն, որը կհարգի իր քաղաքացիների իրավունքները»,-ասվում է հայտարարության մեջ:

Երկրում, որը մինչև 1965թ. բրիտանական գաղութ էր համարվում, 1,9 մլն բնակիչների մոտ 90%-ը իսլամ է դավանում:

Աշխարհում ներկայիս դրությամբ գոյություն ունի 4 իսլամական հանրապետություն՝ Իրանը, Պակիստանը, Աֆղանստանն ու Մավրիտանիան:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս