
Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում էր ստացվել «Մազդա Ալթենզա» և 1972 թ. ծնված Համլետ Գաբրիելյանի վարած «ՎԱԶ-2107» ավտոմեքենաների բախվելու մասին, ինչի հետևանքով Հ. Գաբրիելյանը, ուղևորուհին և «Մազդա Ալթենզա»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 17.25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ Համլետ Գաբրիելյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: