
Դեկտեմբերի 12-ին` ժամը 01.20-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի «Սնխի» կոչվող առվի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Դ. Ա.-ին պատկանող «Տոյոտա» մակնիշի 33 ՏՏ 733 պետհամարանիշի ավտոմեքենան (4 ուղևոր):