Ոստիկանները բռնեցին աղջիկ փախցնողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնության գալով իր ընկեր ոմն Ալիկի և քննությամբ չպարզված անհայտ անձի հետ, 2012թ. դեկտեմբերի 15-ին ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի վրա գտնվող ,Տիտանե խանութի մոտ Արմինե Ներսիսյանին խաբեությամբ` տուն տանելու պատրվակով, նստեցրել է “Օփել” մակնիշի ավտոմեքենան ու առևանգել:
Դատված, սակայն դատվածությունը մարված Արսեն Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գործը մակագրվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Նելլի Բաղդասարյանին:
Փաստինֆո




Լրահոս