Աֆղանստանում ռուսախոս կին մահապարտը պայթեցրել է ինքն իրեն և իր 3 երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանական Ջալալաբադում ռուսախոս կին մահապարտը պայթեցրել է ինքն իրեն և իր 3 երեխաներին: Զոհվել է նաև աֆղանական հատուկ ծառայությունների մեկ աշխատակից, փոխանցում է Korrespondent.net-ը:

Մարզի իշխանության ներկայացուցիչների խոսքով՝ անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել կնոջը երեք երեխաների հետ՝ կասկածելով նրանց ահաբեկիչների հետ կապի մեջ:

Երբ նրանց ավտոմեքենայով տարել են ոստիկանական բաժանմունք հարցաքննման համար, կինը գործի է դրել պայթուցիկ սարքը, որը ամրացված է եղել իր մարմնին:

Տեղի ունեցածի համար պատասխանատվությունը դեռևս ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս