
Սիրիայի արևմուտքում գտնվող Հոմս քաղաքում ահաբեկչություններ են իրականացվել, փոխանցում է Lifenews-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ 2 պայթյուն է հնչել: Հաղորդվում է բազմաթիվ զոհերի և տուժածների մասին:
Նշվում է, որ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ականապատ մեքենան:
«Ականապատ մեքենան պայթել է հիվանդանոցի մոտ: Նախնական տվյալների համաձայն 10 զոհ կա: Տուժածներին հոսպիտալացրել են»,-հայտնել է ոստիկանության աղբյուրը:
Հիշեցնենք, որ նախօրեին եռակի ահաբեկչություն էր տեղի ունեցել Սիրիայի քրդական Թել-Թամր քաղաքում, որ արդյունքում 58 մարդ է զոհվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան