Մայիսի 1-ի ժամը 02։05-ին ԱԻՆ–ն ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Տանձուտ-Արևիկ ավտաճանապարհի 3-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են “Պորշ Կայեն” մակնիշի 999 NO 99 պետհամարանիշով (վարորդ Ա. Գալստյան, ծնվ.1989 թ.) և “Վոլկսվագեն” մակնիշի 08 ОՍ 889 պետհամարանիշով (վարորդ Կ. Դանիելյան) ավտոմեքենաները, ինչից ,Պորշ Կայենե ավտոմեքենան բռնկվել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Գալստյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմավիր քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։37-ին, մարվել 03։04-ին:
Պորշ Կայեն ավտոմեքենան բռնկվել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ