
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Էզեկիել Լավեսիի գործակալ Ալեխանդրո Մացոնին բանակցել է «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Ռոբերտու Ֆերնանդեսի հետ:
Goal.com-ը հաղորդում է, որ կողմերը քննարկել են 30-ամյա արգենտինացու հնարավոր տեղափոխությունը կատալոնական ակումբ: Լավեսիի պայմանագիրը փարիզյան թիմի հետ ավարտվում է 2016թ. ամռանը:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական «Ինտեր»-ն ու «Յուվենտուս»-ը, սակայն Լավեսին նախընտրում է «Բարսելոնա»-ի տարբերակը: