Հետախուզական վաշտի հրամանատարն ինքնակամ լքել է զորամասի տարածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Սերգեյ Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի հետախուզական վաշտի հրամանատար, երեք օրից ավել, բայց ոչ մեկ ամսից ավել տեւողությամբ, 2015 թվականի հոկտեմբերի 4-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը առանց հարգելի պատճառների ժամանակին չի ներկայացել ծառայության:

Ս. Վիրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 4-րդ մասով (Երեք օրից ավել, բայց ոչ մեկ ամսից ավել տեւողությամբ, ինչպես նաեւ երեք եւ ավել անգամ մեկ ժամից ավել տեւողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը):

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով դատավարությունը դեկտեմբերի 18-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: Ի՞նչ է ստացվում: Երբ սահմանապահ զինվորն է առանց հսկողության թողնում մարտական հենակետը, դա Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համար սպառնալիք է ստեղծում: Երբ Ադրբեջանի հետ սահմանը հսկող զորամասի հետախուզական վաշտի հրամանատարն ավելի քան 10 օր ծառայության չի ներկայանում, մեկնաբանություններն ավելորդ են դառնում:




Լրահոս