Ավտոմեքենան գլորվել է ձորում հանգստի տաղավարում գտնվողների վրա. 5 զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ГАЗ 2410 մակնիշի 62 ՏԼ 928 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գորիս-Տաթև ավտոճանապարհի ,Սատանի կամրջիե մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթար հետևանքով 5 հոգի մահացել է, իսկ 4 հոգի տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, մահացողներից մեկը եղել է ГАЗ 2410-ի ուղևոր, իսկ մյուս մահացածը ընկերների հետ եղել է ձորում կառուցված հանգստի տաղավարում (բիսեդկա), որտեղ խնջույքի մասնակցելուց են եղել:  Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Լեփսուսի 18 շենքի բնակիչ Ղևոնդ Ազատյանի անվամբ: Մանրամասները՝ քիչ ուշ:




Լրահոս