Նոր ստեղծված «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր անցկացրեց իր հիմնադիր համագումարը, որի ժամանակ կուսակցության խորհրդի նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նա, պատասխանելով լրագրողների հարցերին, նշեց, որ կուսակցությունը, միանշանակ, գործելու է ընդդիմադիր դաշտում, և դա բխում է իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունից:
Անդրադառնալով իր կուսակցությունը մի քանի անձանց, այդ թվում` Միքայել Մինասյանի անվան հետ կապելուն, Մարուքյանը ընդգծեց. «Այն քաղաքական ուժերը, որոնք փորձում են նորաստեղծ միավորման մասին նման լուրեր տարածել, մի միտում ունեն` նրանք հասկանում են, որ իրենց ամենօրյա հարցը պետք է կտրատեն ընդդիմադիր դաշտում»:
Մանրամասները` տեսանյութում.