2016-ի գույնը համարվում է կարմիրը. դիզայների խորհուրդները` Ամանորին ընդառաջ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով Ամանոր է, եւ արդեն ժամանակն է մտածել մեր տան ինտերիերին տոնական տրամադրություն հաղորդելու, տոնածառը զարդարելու, ամանորյա զգեստ, համապատասխան աքսեսուարներ ընտրելու մասին: Այս հարցում, իհարկե, մենք կարող ենք դիմել պրոֆեսիոնալների, որոնք կհեշտացնեն մեր աշխատանքը, սակայն տոնը հենց տոն է նրանով, որ մենք ինքներս ենք ստեղծում նախընտրելի միջավայրը` ներկապնակից ընտրելով մեր ցանկացած գույները եւ ստանալով Նոր տարվա մեր «կտավը»: Այս հարցում, իհարկե, կարիք կլինի լսել մասնագետի խորհուրդները: «Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է դիզայներ Դիանա Շատվերյանի հետ:

Diana-Sahtveryan-14

Վերջինիս խոսքով` 2016-ի` հրե կապիկի տարվա գույնը համարվում է կարմիրը: Այն նորաձեւ կլինի իր բոլոր երանգներով` «գինու կարմիր»-ից մինչեւ բորդո: «Իհարկե, սա չի նշանակում, որ Ամանորին պարտադիր պետք է կարմիր կրել` նորաձեւ լինելու համար: Կարող եք կրել ցանկացած զգեստ, որը ձեզ սազում է: Նոր տարվա գիշերը նորաձեւ կլինեն նաեւ սեւի եւ ոսկեգույնի, սեւի եւ արծաթագույնի համադրությունները:

3

 

Բնականաբար, շատ բան կախված է այն հանգամանքից, թե որտեղ եք անցկացնելու Ամանորը: Եթե դուք լինելու եք տանը, պետք չէ շատ շքեղ տեսք ունենալ, կարող եք, օրինակ, կարմիր գույնի հետաքրքիր գործվածքով զգեստ կրել, իսկ եթե ուզում եք շքեղ տեսք ունենալ, կարող եք կարմիրի եւ ոսկեգույնի, սեւի եւ ոսկեգույնի, սեւի եւ արծաթագույնի համադրություններով երեկոյան կամ կոկտելային զգեստներ կրել»,-խորհուրդ տվեց դիզայները:

s-chem-nosit-krasnoe-platie1

Նրա խոսքով` եթե ձեր ընտրած ամանորյա զգեստն արդեն իսկ շքեղ է, ապա զարդերը պետք է լինեն ավելի մեղմ: Եթե, օրինակ, դուք ընտրել եք առանց զարդարանքների բաց կարմիր զգեստ, կարող եք կրել մեծ, շքեղ վզնոց կամ ականջօղեր:

6

«Աքսեսուարների հարցում կարող եք ազատ լինել: 2016-ին մոդայիկ են ինչպես դասական եւ նուրբ զարդերը, որոնք նախընտրելի է կրել 50-ականների ոճով զգեստների հետ, այնպես էլ մեծ աքսեսուարները, որոնք կարելի է համադրել կարճ, կոկտելային զգեստների հետ»,-նշեց Դ. Շատվերյանը: Ինչ վերաբերում է կոշիկներին, ապա ամանորյա զգեստի հետ ցանկալի է կրել փակ քթերով կոշիկներ կամ նուրբ բատիլիոններ:

7NvjM

 

Բոլոր նրանց համար, ովքեր Նոր տարին դիմավորելու եւ անցկացնելու են տանը, կարեւոր է ապահովել նաեւ ամանորյա ինտերիերը: Իհարկե, դժվար կլինի դա ամբողջովին հարմարեցնել ամանորյա «պահանջներին», սակայն կան որոշ «հնարքներ», որոնք գալիք տարում ակտուալ են լինելու.

7

«Այս Ամանորին շատ նորաձեւ է լինելու նարնջագույնը թե՛ զարդարանքի, թե՛ սպասքի ընտրության, թե՛ նվերների ձեւավորման եւ այլ հարցերում: Ինչ վերաբերում է տոնածառին, ապա մոդայիկ կլինի սեւ տոնածառի ընտրությունը, որը զարդարված կլինի ոսկեգույն խաղալիքներով: Նոր տարուն ակտուալ կլինի նաեւ վարդագույն տոնածառը: Ընտրությունը մեծ է: Սակայն եթե այս գույները դժվար կլինի համադրել ձեր տան ընդհանուր ինտերիերի հետ, ապա կարմիրի եւ կանաչի դասական համադրությունը միշտ կա ու կա: Այս գույները երբեք չեն «հնանում»,-նկատեց դիզայները:

8

 

Նրա խոսքով` այս տարի մեծ տեղ կտրվի տոնածառի փայտե խաղալիքներին, որոնք պատրաստված, երբեմն նաեւ քանդակված կլինեն ձեռքով: Իրենց յուրահատուկ տեղը կունենան նաեւ թափանցիկ գնդերը, որոնք կներառեն մեկ կամ երկու աքսեսուար: Ցանկալի կլինի տունը զարդարել նաեւ փերի-տիկնիկներով, որոնք «խոստանում են» հաջողություն բերել գալիք տարում:

2

4

5

Աննա Բաբաջանյան




Լրահոս