ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը բացահայտել է, որ փոստի աշխատակիցները յուրացումներ են կատարել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 9-ին ՓԲԸ-ի ներքին աուդիտի բաժնի աշխատակիցների կողմից Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 026 փոստային բաժանմունքում թոշակների վճարման գործերն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ նշված փոստային բաժանմունքի մի շարք աշխատակիցներ 2012-2013թթ. ընթացքում յուրացումներ են կատարել: Նրանք յուրացրել են Հայաստանից դուրս գտնվող 5 թոշակառուների կենսաթոշակները : Այս մասին Հայկ Ավագյանը տեղեկացրել է ոստիկանությանը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից տեղեկացանք, որ այժմ հետաքննություն է կատարվում:




Լրահոս