48-ամյա տղամարդը սպառնացել է սպանել հարազատ մորը. կռիվը բնակարանի համար կարող էր ողբերգությամբ ավարտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

48-ամյա Սերգեյը մեղադրվում է մոր և եղբոր կնոջ հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու մեջ:

ArmLur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկանում է, որ տղամարդը, մոր և եղբոր կնոջ հետ գտնվելով անհաշտ փոխհարաբերությունների մեջ, մորից պահանջել է հեռանալ բնակարանից, ապա` սպանության սպառնալիքներ տվել մոր հասցեին:

Այս վիճաբանությունից հետո եղբոր կինը փակվել է իր սենյակում, իսկ Սերգեյը ոտքերով և ձեռքերով հարվածել է դռանը` պահանջելով դուռը բացել` միաժամանակ շարունակելով սպանության սպառնալիքներ տալ նաև եղբոր կնոջ հասցեին: Ի դեպ, ըստ մեղադրանքի, սպանությունն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը), իսկ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:




Լրահոս